Tert.am-ը գրում է.

Վայոց Ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված հակասական իրադրություն ունենք. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին, թե ոչ:

«Հակասական իրադրություն ունենք՝ 4 զինծառայող պնդում է, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ըստ մարզպետի շենքի մոտ տեղակայված տեսախցիկի տեսաձայնագրության՝ նա 22:30-ին մտնում է մուտք և 00.30-ին շքամուտքից դուրս է  գալիս: Թեև այդ հանգամանքը կա, բայց զինծառայողները առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել»,-ասաց նա:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ տեսանյութը փորձաքննության են ենթարկել, և ըստ եզրակացության՝ այն մոնտաժված չէ: «Ուստի հակասական  իրադրություն է, և պետք է դեռ քննել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել