Tert.am-ը գրում է.

Ես համաձայնեցի լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում կսկսվեն բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ, և ես կկարողանամ օգտակար լինել, սակայն եթե իշխանությունները չեն ուզում ինձ տեսնել  Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Հիմա ես տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում, այսինքն`ինչպես անհամապատասխանություն կա արտաքին աշխարհի ու Հայաստանի, այնպես էլ անհամապատասխանություն կա այն խոստումների, այն հույսերի հետ, և այն ամենի հետ, ինչ որ հիմա կատարվում է: Եթե իշխանությունները համաձայն չեն ինձ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, վարչապետը ցանկացած պահի կարող է ինձ կանչել և ասել, որ իրար հետ չենք կարող աշխատել, և ես հրաժարական կտամ»,- ասաց նա։

Վազգեն Մանուկյանը նշեց, թե ասում են, որ օրենք մինչև հաջորդ տարվա ապրիլ իրեն չեն կարող ազազել պաշտոնից, սակայն դա իր համար նշանակություն չունի:
«Բայց քանի որ այսպիսի հարց է առաջացել, կարող է ինքս նախաձեռնեմ` մոտ օրերը հանդիպենք վարչապետի հետ, քննարկենք` հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե ՞ ոչ»,-ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալա այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել