Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Օ.-ի վարած Nissan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 79-ամյա Գրաֆ Մ.-ի վարած ՍԱԶ 3507 մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Խաչատուր Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել