Panorama.am-ը գրում է.

«Երբ որ նայում ես՝ ինչ է կատարվում աշխարհում, և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ մի բան չի համընկնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, այն համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները  փոխվել են նոր պայմանների, բոլոր ժողովուրդների, պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են, սկսվել են առևտրական պատերազմներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի միջև, Եվրոպայի ներսում մեծ փոփոխություններ են կատարվում, բոլոր պետություններում վերադարձ է կատարվում իրենց ազգայինի, իրենց ինքնուրույնության, իրենց պետականության:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են,  Ռուսաստանի դերակատարությունն այս տարածաշրջանում կտրուկ բարձրացել է, նոր հարաբերություններ են ստեղծվել ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա-Իրան: Նրա խոսքով, այս պայմանները չեն համընկնում   նախորդ իրավիճակի հետ, աշխարհը մտնում է նոր փուլ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել