Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն անդրադարձել է նաև միջազգային մամուլը:

«Թուրքիայի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները ճանապարհ հարթեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար»-, գրում է The Washington Post պարբերականը:

Անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանության ամենալավ փաստագրված օրինակներից մեկն է, որը կարելի է որակել ընդհուպ «ռասայի ոչնչացման արշավի» ժամանակակից նկարագրություն:

Բայց, ինչպես գրում է աղբյուրը, գրեթե 100 տարի պահանջվեց, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը ճանաչի և հաստատի, որ նման ոճրագործություն է տեղի ունեցել, և որ, ինչպես ասվում է բանաձևում, ԱՄՆ կառավարությունն այլևս չպետք է ասոցացվի «Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ»:

Բանաձևը, որը հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունվեց Ներկայացուցիչների պալատում, Թուրքիայի կառավարության կողմից տասնամյակներ տևած, տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ (եթե ոչ ավելի) ինտենսիվ լոբբինգի վախճանն էր, գրում է աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել