Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ներկայացված են Հայոց Ցեղասպանության ճանաչման երկու տարբեր բանաձևեր, որոնցից մեկը Ներկայացուցիչների պալատում արդեն հաստատվել է: Եթե Սենատն էլ ընդունի բանաձևը, կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել