Armlur.am-ը գրում է.

Նախագահի ծառայողական ավտոմեքենաները սկզբնական շրջանում 22-ն են եղել: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Տարասյանը նշեց, որ նախատեսում են մինչև տարվա վերջ շահագործման ենթակա մեքենաները դարձնել 15-ը. «Մի մասն արդեն օտարվել է»:

Անձնակազմի համալրվածության մասով Տարասյանը հայտնեց, որ 155 հաստիքից մոտ 130-ն արդեն համալրված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել