2014-ին դեռ այն ժամանակվա ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի քննարկման ժամանակ վրդովվել էր, որ այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա չէր քննարկմանը։ Պատգամավոր Փաշինյանը մասնավարապես ասել էր․ «Ես երեք տարի է՝ ոչ մի տարի չեմ տեսել Տարոն Մարգարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա ի՞նչ է նշանակում: Ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարեւոր գործ ունի, այսինքն՝ մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարեւոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»:

Երեկ 2020 թվականի բյուջեի քննարկմանը պետք է զեկուցեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն նա չէր եկել։ Մամլո խոսնակի խոսքերով՝ արձակուրդում է։

Սպռավչկի համար նշեմ, որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, թե երբ է տեղի ունենում բյուջեի քննարկումը (Հոդված 110. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ), իսկ Կառավարությունը սեպտեմբերի 30-ի նիստում արդեն հավանության էր արժանացրել բյուջեի նախագիծը։ Ցանկության դեպքում քաղաքապետը կարող էր իր արձակուրդը այնպես կազմակերպել, որ գոնե իր զեկույցի ժամանակ այստեղ լիներ։ Երևի ինքն այդպիսի ոչ պրիստիժնի տեղեր չի գնում...

#Արդարա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել