«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք տենդեցիոզ չե՞ն իրենք։ «Հանձնաժողովի նախագահը հատուկ պատրաստված հարցաշարով է գալիս, ինքն ավարտում է հարցերը հրավիրվածին, մնացածներս էլ մեր հերթին ենք հարցեր տալիս. կարող է եւ մի քիչ էլ տենդեցիոզ լինել»:

Ի՞նչ հարցեր եք տալիս։ «Զենք ունեի՞ք, երբ հրաման ստացաք հարձակվելու, լա՞վ եք հիշում, որ էդ ժամանակ ստացաք, սնունդն ինչպե՞ս էր»: Ի՞նչ են ասում։ «Առաջնագծի 3 սերժանտն էլ պատասխանել են, որ զենքն էլ, սնունդն էլ նորմալ են եղել։ Բայց էնպես չի, որ առանց պատրաստվելու են գալիս՝ հստակ պատասխաններից երեւում է, որ ՊՆ-ում նրանց պատրաստել են, որ ավելորդ բաներ չասեն»:

Իսկ հանձնաժողովի ընդդիմադիրները՝ ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանն ու ԲՀԿ-ից Վարդան Վարդանյանը, ինչպե՞ս են իրենց պահում։ «Գորգիսյանը մեր` «Իմ քայլի» դաշտում է, Վարդան Վարդանյանը` ավելի նեյտրալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել