«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երևան են ժամանելու ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հելգեսեն, նաև ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Դանիել Կանջեմին` տեղում քննարկելու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպացիների առաջարկով այս քննարկումը կազմակերպելու բանակցությունները հայկական կողմի հետ բավականին երկար են տևել, ի վերջո գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել