Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպումների շարք է սկսել համայնքային մանկապարտեզների տնօրինության հետ: Փոխքաղաքապետի առաջադրած պահանջները հստակ են. աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացում, կարգապահություն, սննդամթերքի անվտանգության ապահովում, կրթադաստիարակչական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ:

«Կարծում էի, որ տարվա համար այն հիմնական չափորոշիչները, որոնք սահմանել էինք մեր աշխատանքային սկզբունքներում, պետք է բավարար լինեին, որ ամբողջ տարվա համար մենք պահպանեինք այդ մոտեցումները, բայց թեժ գծերով ստացված զանգերը, քաղաքացիների հետ շփումները, ծնողների հետ շփումները, համացանցում և մեր հարթակներում ծնողների արտահայտած կարծիքները, մեզ հասած տվյալներն ու մեր կողմից արված ուսումնասիրությունները խոսում են հակառակի մասին: Պարզվում է, որ ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք քննարկման, պատասխաններ ակնկալելու անհրաժեշտություն ունեն»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ խնդիրներն ուղիղ դրամահավաքությունից տեղափոխվել են այլ դաշտ. հաճախակի են դարձել դրամահավաքության դեպքերը՝ տոնակատարությունների կազմակերպման, գրենական պիտույքների ձեռք բերելու, հագուստ գնելու և ծննդյան տարեդարձի միջոցառումներ կազմակերպելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել