Tert.am-ը գրում է.

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի թեմայի օրակարգ բերելու, դրա պատճառների մասին Tert.am-ը զրուցել է 1999 թվականին պատգամավոր ընտրված, 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում գտնված Վարդան Բոստանջյանի հետ:

- Պարոն Բոստանջյան, ինչո՞ւ է օրակարգ բերվել Նաիրի Հունանյանի թեման:

- Ես էլ եմ ցանկանում հասկանալ` արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդվում՝ այդ թեման օրակարգ բերելով:  Ամեն դեպքում` ես ինքս տեսել եմ այդ պրոցեսը, երևույթը. հիմա էլ տարբեր կայքեր գրում են, որ դրա համար (թեման օրակարգ բերելու) մարդիկ են եղել շահագրգռված,  որոնք ցանկացել են տեղավորվել ամենատարբեր պաշտոններում: Ամենայն հավանակնությամբ, դրա չլինելու հետևանքով հիմա այլ ուղղություններ են փնտրում:

- Գուցե Հունանյանին ցանկանում են օգտագործել իշխանություների համար անցանկալի մարդկանց դեմ ցուցմունքներ կորզելու համա՞ր:

- Եթե հանկարծակի այդպիսի բան էլ տեղի ունենա, ես դրան զարմանքով չեմ նայի,  որովհետև հասկանում եմ, որ իշխանության դեմ պայքարը մարդկության պատմության մեջ միշտ եղել է այդպես: Հասկանում եք՝ ոչ մի ներում ու բեկում չկա,  իշխանության համար պայքարում դիմում են ամենավատ միջոցների և, իմ խորին համոզմամբ, այստեղ է գործում այն գաղափարը, երբ ասում են՝ նպատակին հասնելու համար ցանկացած միջոց արդարացված կարող է համարվել:

- Մտավախություն չունե՞ք, որ «Մարտի 1»-ի գործով իրենց ցանկալի արդյունքներին չեն հասնում, հիմա ցանկանում են օգտագործել Հունանյանին:

- Հնարավոր է, որովհետև բոլոր դեպքերում՝ և՛ «Մարտի 1»-ի գործի, և՛ ընդհանրապես հանրապետությունում տեղի-անտեղի ձերբակալությունների պատճառով ինչ-որ տեղ մարդու արտասվել և ծիծաղ է գալիս: Նույնիսկ կարծիքներ կան, որ մարդուն ձերբակալում են, որից հետո են մտածում` արդյոք պատճառ կա՞, թե՞ չկա: Հիմա նման պայմաններում ամեն ինչ հնարավոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել