Tert.am-ը գրում է.

Սահմանարդական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ընթացակարգը երբ տապալվեց,  սկսվեց քրեական գործերի տարափ, սակայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և այդ օղակը կարող են որքան  ցանկանան, այնքան էլ սեղմվել: ՍԴ-ն պաշտպանված է սահմանադրությամբ:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբան Գրիգոր Մուրադյանը:

Անդրադառնալով Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերագրվող արարաքներին, համապատասխանաբար, իշխանության յուրացում և իշխանության յուրացմանն օժանդակել, ինչպես նաև պաշտոնեակամն կեղծիքին, Գրիգոր Մուրադյանն ասաց. «Սարը ծնեց մուկ: Եթե այդ գործը հարուցվել է սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՍԴ լիազորություններին տիրանալու մասով, ապա ակնհայտ է, որ այստեղ, ըստ էության, խոսք է գնում որոշակի լուրջ խնդիրների մասին, որ առաջացել են այդ գործը հարուցելու ընթացքում:

Մասնավորապես, շատ հետաքրքիր է սահմանադրությամբ չնախատեսված եղանակն ի՞նչ կապ ունի գործավարության կանոնների խախտման հետ Ազգային ժողովում: Սահմանադրությամբ չնախատեսված եղանակն այն եղանակը կլիներ, երբ Սահմանադրության նախորդ խմբագրությամբ Սահամանադրությամբ, երբ առաջադրվում և նշանակվում է Հրայր Թովմասյանը` որպես ՍԴ նախագահ, ԱԺ նախագահը խախտեր Սահմանադրությունը: Այսինքն` ոչ թե, օրինակ, ինքը առաջադրեր, այլ առաջադրեր, ասենք, հանձնաժողովներից մեկի նախագահը պարոն Թովմասյանին այդ պաշտոնում, կամ քվեարկության կարգը խախտվեր ԱԺ-ում, կամ առանց քվերակության ՍԴ նախագահ նշանակվեր: Ես, պարզապես, որպես իրավաբան ուզում եմ հասկանալ` ինչ կապ ունի Սահմանադրությամբ չնախատեսված եղանակը ենթադրյալ Ազգային Ժողովի գործավարության կարգի խախտման հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել