Alphabet կորպորացիայի հասույթը, որը նաեւ Google ընկերության սեփականատերն է, 2019 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել է 40,4 մլրդ դոլարը՝ մեկ տարի առաջվա 33,7 մլրդ դոլարի դիմաց: Այդ մասին վկայում է հոկտեմբերի 28-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը:

Հասույթի ցուցանիշը 21 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ արդյունքները վերլուծաբանների սպասումներից ցածր են եղել: Հաշվետվության մեջ արձանագրվում է, որ Alphabet-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով հասել է 7,068 մլրդ դոլարի: Անցալ տարի նշված ժամանակաշրջանում այն կազմել էր 9,192 մլրդ դոլար: Google-ն ամերիկյան հանրային կորպորացիա է, որը ներդրումներ է անում ինտերնետ-որոնման եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաեւ զբաղվում է առցանց-ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ: Ընկերությունը, որն ստեղծվել է Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն է: Նրա կենտրոնակայանը գտնվում է Մաունթին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել