Tert.am Life-ը գրում է.

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը մոտ 3 ամիս առաջ լքեց ամուրիների ցանկն ու ամուսնացավ ռուսաստանաբնակ հայ աղջկա՝ Իննայի հետ։ Եթե մինչև ամուսնությունը Գուրգենը չէր խոսում ոչ նշանադրության, ոչ էլ անձնական կյանքին ու սիրելիին վերաբերող հարցերի մասին, հարսանիքի օրվանից սկսած, սակայն, նրա անձնական կյանքը դարձավ բաց։

Tert.am Life-ի հետ զրույցում Գուրգենը պատմել է նորաստեղծ ընտանիքի, սիրելիի հետ հարաբերությունների ու ամուսնությունից հետո փոխված կյանքի մասին։

«Ամուսնությունուց հետո կյանքս ավելի լավն է դարձել, ավելի լիարժեք, ուրախ ու հետաքրքիր։ Կենսակերպս շատ չի փոխվել, քանի որ երբեք շատ «դրսի մարդ» չեմ եղել, բայց հիմա ավելի եմ շտապում տուն։ Մինչև ամուսնությունը ես ու Իննան քիչ էինք հանդիպում, քանի որ տարբեր երկրներում էինք ապրում։ 1 տարի առաջ նշանվեցինք, սակայն մեր շփումը մի քանի օրով իրար մոտ գնալ-գալով էր։ Ավելի շատ հեռախոսով ու համացանցով էինք շփվում։ Հարսանիքից մոտ մեկուկես ամիս առաջ Իննան տեղափոխվեց Հայաստան, ինչը շատ ուրախալի փաստ էր երկուսիս համար։ Հեռավորության վրա շփվելը բարդ էր, շատ էինք սպասում այն օրվան, երբ երկուսս մի քաղաքում, հատկապես, մի տան մեջ կապրենք»,- ասաց երգիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել