Սուրճի կանոնավոր գործածումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի Գաստրոէնտերոլոգների կոլեգիայի կայքում:

Բեյլորի բժշկական քոլեջի մասնագետները հետազոտություն են կատարել 34 մարդու մասնակցությամբ, որի շրջանակներում վերցրել են հաստ աղու լորձաթաղանթի 97 բիոպսիաներ դրա տարբեր սեգմենտներից: Այնուհետև գինականները համեմատել են աղիներում տարբեր մանրէների տարածվածությունը կոֆեինի բարձր (ավելի քան 82.9 միլիգրամ) և ցածր գործածությամբ մասնակիցների մոտ: Պարզվել է, որ առաջին խմբի մոտ կան ավելի շատ «լավ» հակաբորբոքային Faecalibacterium և Roseburia մանրէներ և ավելի քիչ վնասակար Erysipelatoclostridium մանրէներ:

Ինչպես նշում են հետազոտողները, աղիների միկրոբիոտի կազմն ու կառուցվածքը կարևոր դեր է խաղում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և լյարդի հիանդությունների վտանգի նվազեցման գործում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել