Չինաստանում Չժենցզյանի առաջին ժողովրդական հոսպիտալի 11 աշխատակիցների հեռացրել են աշխատանքից՝ հայտնի փոփ երգիչ Լին Ցզյունցզեի կաթիլայինի ասեղները վաճառելու համար, հաղորդում է Paper-ը:

Ցզյունցզեն հիվանդանոց է ժամանել համերգից հետո: Երգիչը դժգոհել է մրսածությունից և նրան կաթիլային ներարկումներ են նշանակել: Շատ չանցած, անհայտ անձինք սկսել են վաճառել երգչի կաթիլայինի ասեղները և ներարկված լուծույթի փաթեթները:

Հոսպիտալի ներկայացուցիչները զեկուցել են հետաքննության մասին, որի արդյունքում առևտրով զբաղվող տասնմեկ անձինք հեռացվել են իրենց պաշտոններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել