Aysor.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցում շնորհավորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Գահաժառանգ արքայազնը նախագահին շնորհավորել է ԻՊ հիմնադիր և պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգների հաջող առաքելության կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին Միացյալ Նահանգների հետ Սաուդյան Արաբիայի շարունակվող սերտ գործընկերության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել