Tert.am-ը գրում է.

30 տարվա մեջ առաջին անգամ հավանականությունը շատ մեծ է, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հետևաբար՝ սպասելիքներն այս պահի դրությամբ շատ մեծ են: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296-րդ բանաձևի փակ քվեարկությանը, ասաց քաղաքագիտության դոկտոր ամերիկահայ ազգային-հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել պալատի քննարկմանն ու քվեարկությանը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատում փակ քվեարկության կդրվի երեքշաբթի կեսօրին:

«Այս քվեարկությունը առաջին, բայց նաև շատ կարևոր հանգրվանն է: Դրական տրամադրությունները նկատելի են Սենատի ներկայացուցիչների մոտ, ինչը հավանական է դարձնում նմանօրինակ բանաձևի ընդունումը: Իսկ այս երկու պալատներում բանաձևի ընդունումն արդեն հզոր լծակ, ձեռքբերում կամ հզոր քաղաքական զենք է հայության համար»:

Նրա խոսքով` քվեարկության արդյունքները շատ կարևոր են հենց այն համատեքստում, որ սրանից առաջ եղած նմանօրինակ բանաձևերը տարբեր առիթներով ու տարբեր շրջանակների միջամտության հետևանքով չեն հասել քվեարկության փուլի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել