Armenpress.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիան հայտարարել է սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման մասին։

«Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից՝ որոշման ընդունումից 8 օր անց։ ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ դեռևս պաշտոնական գրություն չի ստացել»,-տեղեկացրեց Նաղդալյանը:

ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը ՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել