Tert.am-ը գրում է.

ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը սիրով և ուրախությամբ ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

«Հայկ Մարտիրոսյանը որպես մաքսային տեսուչ կվերդառնա համակարգ՝ աշխատանքի»,- նշեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարտրոսյանը աշխատանքից ազատվել էր իր սեփական դիմումի համաձայն: Նիկոլ Փաշինյանը նրան աշխատանքից ազատվելու հրահանգ էր տվել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել