Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Բուբակարի Սումարեն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:

Մանկունյանցիները Սումարեին դիտարկում են որպես Պոգբային փոխարինող: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, ինչն էլ անհանգստության պատճառ է դարձել անգլիական թիմի համար, և նրանք փորձում են հնարավորինս կարճ ժամկետում գտնել աշխարհի չեմպիոնին փոխարինող:

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ամռանը հետաքրքրվել է նաև Մոսկվայի «Սպարտակը», սակայն գործարքը վճռորոշ փուլ չի հասել: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2020 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել