Panorama.am-ը գրում է.

«Ի պաշտոնե իրավունք չունեմ հրապարակել որևէ գաղտնի փաստաթուղթ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով մարզպետների աշխատավարձերի բարձրացմանը։

Նրա խոսքով՝ աշխատավարձերի մասին վարչապետը բավականին ընդգրկուն ելույթ է ունեցել, որին հաջորդել է վարչապետի խոսնակի պարզաբանումը, որում անդրադարձել է  կառավարության անդամների, փոխնախարների, մարզպետների աշխատավարձին։

«Մարզպետների մասին անդրադարձ կա վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ, խնդրում եմ ծանոթանալ այդտեղից: Գաղտնի որևէ փաստաթղթի բովանդակության հետ կապված՝ ես իրավասու չեմ մեկնաբանություն տալ»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել