Տղերք, գիտեք, չէ՞, որ մենք գիտենք՝ մորթած հավի ծիծաղն առաջացնող այդ գործը ոնց եք կարել, ինչ եք դեմ տվել, ինչ սպառնալիքներ եք գործարկել: Գիտեք, չէ՞, թե մենք քանի տարեկան ենք ու քանի հոգի ենք: Տղերք, պատրաստվեք, ձեր հետևից գալու են, ձեր հետևից հանրությունն ու պետությունն են գալու... Սկսեք մաքրել ձեր անցյալը, ձեր բարեկամների անցյալը, ձեր հետ աֆիլացված մարդկանց անցյալը, ձեզ երբևէ բարև տված մարդկանց անցյալը: Դետալ առ դետալ, րոպե առ րոպե հիշեք, թե ոնց եք կորզել այդ «ցուցմունքը», որովհետև այդ գործի անխուսափելի փլուզումից հետո շատ երկար եք հրապարակայնորեն հարցաքննվելու և բացատրություններ տալու:
Հատ-հատ, անուն առ անուն ուսումնասիրված եք, բացահայտված եք: Բարի խորհուրդ՝ պատրաստվեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել