Tert.am-ը գրում է.

2020 թ-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվող  ընդհանուր բյուջեն 6,9 մլրդ դրամ է, որից 1,6 մլրդը Գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի միջոցով տրված գումարն է: Այս մասին բյուջեի քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ տարվա ընթացքում ունեն 5 ծրագիր, որի մեջ ներառված է 28 միջոցառում: Գումարները կհատկացվեն ապարատի պահպանությանը, տեխնիկական վերազինմանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին, որի գումարը 2,8 մլրդ է և որից 1,6-ը դրամաշնորհն է: Անտառների ծրագրի համար հատկացվել է 2,2 մլրդ, ունեն նաև թանգարանների ծրագրեր, որի մեջ ներառված է բնության թանգարանը և կենդանաբանական այգին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել