Tert.am-ը գրում է.

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համատեքստում Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակների կողմից ներկայացվող փաստարկային բազան լուրջ, կոնցեպտուալ բացեր ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը` նշելով, որ այդ իրողությունը նոր չէ:

«Մի կողմից հայ բանակցողների՝ խնդրի թերընկալման, մյուս կողմից՝ արտաքին որոշակի ճնշումների արդյունքում խնդիրն սկսեց դիտարկվել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ հայկական կողմն էլ առ այսօր ընկալվում է որպես օտար տարածքի մի մասը զավթած ագրեսոր-պետություն»,- ասաց Մելիքյանը` ընդգծելով, որ ավելի քան երկու տասնամյակ տևող բանակցային գործընթացի օրակարգն էլ, ձևաչափն էլ ադրբեջանական կողմի համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ հարմարեցվել են այդ կոնցեպտին:

Նա նշեց, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` BBC-ին տված հարցազրույցում էլ լրագրողը հենց այդպես էլ որակեց հակամարտությունը՝ այն կոչելով «տարածքային վեճ», ինչը որևէ կերպ Մնացականյանի կողմից չվիճարկվեց: Մելիքյանի խոսքով` այդ կոնցեպտը Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունն է, որը շարունակում է կիրառության մեջ մնալ, և սա նոր իշխանությունների` նախորդներից ստացած քաղաքական-դիվանագիտական ծանր ժառանգության մի մասն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել