Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացումը չի կարող զուտ իրավական հարց լինել, ինչպես «Մարտի 1-ն» այլևս իրավական հարց չէ: Մոտակա 50 տարում, քանի դեռ ապրում են «Հոկտեմբերի 27-ի» ականատեսներն ու մասնակիցները, և իշխանության ու ընդդիմության շարքերում ուժեր են, որոնք գործին քաղաքական ընթացք տալու ցանկություն ունեն, այն լիարժեք և օբյեկտիվ քննության չի կարող ենթարկվել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ եթե անցած մեկուկես տարում դրվեր Հայաստանի զարգացման վեկտորը, ինչպես ԵՄ-ի խորհրդարանական կառավարմամբ երկրներում, հասարակության էներգետիկան կուղղվեր դեպի դրական օրակարգ և զարգացում. «Իշխանության համար ապագան հստակ չէ, և նա անընդհատ հետ է նայում, մոբիլիզացնում է հասարակության բացասական վերաբերմունքը, ատելությունը վերջին 30 տարվա նկատմամբ: Այդ ատելությունը պետք է նաև մրցակիցներին քաղաքական ասպարեզից դուրս մղելու համար»:

Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ կարևոր չէ՝ ով է թշնամի հռչակվում, կարևորը թշնամու կերպարն է, այն, որ իշխանության կողմնակիցներն ատեն նրան և միավորվեն իր շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել