Tert.am Life-ը գրում է.

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Դիանա Մխիթարյանն օրերս նշել է 20-ամյակը։ Դիանան տարեդարձի առթիվ խնջույք է կազմակերպել, որի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել օրվա, իրականցած երազանքի ու անսպասելի նվերի մասին։

Դիանայի խոսքով՝ 20-ամյակը նշելու այլ տարբերակ է ունեցել, սակայն նկարահանումների գրաֆիկը թույլ չի տվել կազմակերպել այն:

«Ես նպատակ ունեի հոբելյանական այս տարիքս նշել Ֆրանսիայում, բայց չստացվեց, որովհետև նկարահանումներս շատ-շատ են, չէի կարող երկրից բացակայել։ Իմ մտերիմ մարդկանց շրջապատում շատ լավ տարեդարձ և օր ունեցա։ Խնջույքին ներկա էին իմ գործընկերները՝ թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմից»,- ասաց Դիանան ու հավելեց, որ նկարահանման հրապարակում բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Դերասանուհին նշեց, որ գործընկերներից շատերն իրեն երգով շնորհավորել են, ինչն իր համար շատ հուզիչ և սպասված է եղել։  Խոսելով անակնկալենրի մասին՝ Դիանան ասաց, որ անսպասելի նվեր է ստացել ԱՄՆ-ում բնակվող տատիկից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել