Կարդացի այդ ապուշությունը: Կներեք, կատարյալ ապուշությունը: ԱԱԾ տարածածը մի բանի մասին է. Հրայր Թովմասյանը սուրբ է: Հրայրին սրբադասել է պետք, որովհետև միլիոնավոր դոլարների հասնող շարժը պրպտելով ու քրքրելով՝ փաստացի փորձում են նրա վրա կարել հազար դոլարի հասնող տախտակի գործ: Այ թե ի՞նչ կլինի, երբ այս պրպտումն իրականացնող կապիկներին մենք ստուգենք, իսկ մենք անպայման ստուգելու ենք, կպարզվի, թե իրականում ով են, ումից ու ինչ միլիոններ են տարել: Ստուգելու և հրապարակելու ենք հատ-հատ, անուն առ անուն:

Տղերք, դուք մեղք եք, իսկապես մեղք եք: Այս մայմունությունն իր տրամաբանական ավարտն է ունենալու, և չկասկածեք՝ չեք պլստալու և ոչ մեկդ: Հայ ժողովուրդն իմանալու է և իր արդարացի գնահատականը հնչեցնելու է թե՛ ձեր անձի նկարագրի, թե՛ ձեր իրականացրած կապիկության մասով:

Իսկ հիմա՝ գլխավորի մասին. երբեք չէի մտածի, որ նման բան կասեմ: Հարգելի գործնկեր լրատվամիջիցներ, հորդորում եմ ձեր լրահոսում ուղղակի չանդրադառնալ կապիկների մոլորակի շոուներին: Ուղղակի չանդրադառնալ ու մասնակիցը չդառնալ այն ցածրորակ շոուին, որ այս օրերին բեմադրում է ռեժիմը: Չլուսաբանել այս հիմարությունը: Այսօր, այս պահին մենք այս մայմուններին պատժելու մեկ ձև ունենք՝ անտարբերությունը: Պարզ անտարբերությունը:

Երկար չի տևելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել