Ճանապարհորդները պատմեցին, թե ինչպես են բազում իրեր տանում բեռնախցիկում՝ պահպանելով ավիաընկերությունների կանոնները և չեն վճարում ուղեբեռի համար: Հարցումն անցկացրել է Aviasales տոմսավաճառ ընկերությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զբոսաշրջիկների 39 տոկոսն ասում է, որ ամենածանր ու ծավալուն իրերն իրենց վրա են կրում, այնուհետև ինքնաթիռում դրանք ուղեբեռի դարակն են դնում: Ոմանք նշեցին, որ շատ գրպաններով արտահագուստ են վերցնում և ներքնազգեստն ու այլ մանր իրերը դնում են գրպանը, ոմանք իրերը թաքցնում են գլխարկի մեջ: Սվիտերների նման մեծ բաները փաթաթում են պարանոցի շուրջը`որպես շարֆ:

Զբոսաշրջիկներից մեկն ասում է, որ գրանցվելիս նոթբուքը կապել է մեջքին, անցել բեռնաքաշի վերահսկումը, այնուհետև կրկին դրել է պայուսակը:

Ովքեր երեխաների հետ են, իրերը դնում են մանկասայլակի գրպանը և տեղափոխում անվճար: Ճանապարհորդներից ոմանք իրենց հետ հին իրեր են վերցնում և վերադառնալիս նետում են՝ բեռը թեթևացնելու համար: Զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ կեղտոտ հագուստն ու հուշանվերները փոստով է տուն ուղարկում:

Հարցվածների միայն 20 տոկոսը հնարքներ չէր բանեցնում իրերը ձեռքի ուղեբեռում պահելու համար։ Անհրաժեշտության դեպքում նախապես վճարում են ուղեբեռի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել