Google Play-ում սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելուն ուղղված հավելվածների փաթեթ է հայտնվել, հաղորդում է MIGnews-ը:

Այդ քայլին կորպորացիան դիմել է «Թվային բարեկեցություն» գիտափորձի շրջանակում:

Փորձագետների կարծիքով՝ ամենաարդյունավետը Unlock Clock հավելվածն է, որը տեղադրելու դեպքում ֆոնային նկարը վերածվում է սեւ էկրանի: Դրա վրա երեւում են խոշոր թվեր, որոնք ծանուցում են գաջեթի տիրոջը, թե քանի անգամ է օրական նա վերցրել այն:

We Flip հավելվածը թույլ կտա ընկերախմբի սմարթֆոնները կարգավորել «Չանհանգստացնել» ռեժիմում:

Desert Island-ը կանջատի ավելորդ կարգավորումները եւ կթողնի միայն ամենակարեւորները, որոնք կաշխատեն օրվա ընթացքում:

Post Box-ը կորոշի, թե օրական քանի անգամ է սմարթֆոնի տերը ծանուցում ստացել ուրիշ հավելվածներից: Այն կարգելափակի հաղորդագրությունների տեսանելիությունը էկրանին նշված ժամից սկսած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել