Տոկիոյի ավտոսրահում ճապոնացիները անսովոր նախագիծ են ներկայացրել:

Toyota ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային թռչող ավելի նախատիպը, հայտնում է Fox News-ը:

Նախատիպը ստացել է e-broom անվանումը, և, ինչպես ասում են իրենք՝ ստեղծողները, նրանք ոգեշնչվել են հենց ավելով, որը վհուկներն օգտագործում էին թռիչքների համար:

Ըստ հեղինակների մտահղացման՝ կոնցեպտը պետք է միավորի մարդուն և մեքենային՝ նորովի բացահայտելով մոբիլության հաճույքը: Թե դա ինպես պետք է տեղի ունենա, ընկերությունը չի պարզաբանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել