Մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատում էր արտաքին պարտք վերցնելը, «Ազատություն» ռադիոկայանը թամաշա էր անում էդ ամեն ինչին․ ներկայացնում էին էդ ամենի «ահավոր, ահասարսուռ պետականաքանդ» հետևանքները և այլն, իսկ նախկիններն ասում էին, որ դրանով զենք են առնում, ու էդ ճիշտ էր: Կարճ ասած՝ «Սերժի վախտ» մեր արտաքին պարտքը 6,7 միլիարդի էր հասել:

Իշխանափոխությունից հետո Նիկոլը հուզական ճառերով խոստանում էր, որ այլևս արտաքին պարտք չի վերցնելու, «Ազատություն» ռադիոկայանն ու ՀԺ-ն, Հ1-ի ձեռը բռնած, թմբկահարում էին 6,7 միլիարդից չավելացող արտաքին պարտքի մասին: Մի օր, հիշում եմ, անգամ Նիկոլը ստատուս գրեց, որ արտաքին պարտքն այլևս ոչ թե պրոգրեսիվ է, այլ նվազող: Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ 1 տարվա ընթացքում Նիկոլի կառավարությունը, 2 տոկոսով կրճատելով ռազմական ծախսերը, արտաքին պարտքը 600.000.000$-ով ավելացրել է և 6.7 միլիարդից դարձրել է 7.3 միլիարդ $:

Մի հավելում. Նիկոլի օրոք Հայաստան նոր սպառազինություն դեռ չի մտել (ու դժվար էլ մտնի), բայց պարտքը 600 միլիոնով ավելացել է:

Իհարկե, սրա մասին նույն էնտուզիազմով չի խոսի «Ազատություն»-ը, Նիկոլն էլ հրաժարական չի տա, քանզի «Ազատություն»-ը պրոպագանդ...-ի միջոց է, իսկ Նիկոլը... Դե, Նիկոլն էլ Ստի բարեխոս Սուտ Նիկոլ Առաջինն է։ Բայց էս ստի ու կեղծիքի տարիները հավերժ մնալու են մեր պատմության ուղեկցողն ու դասագրքային օրինակներ ապագա սերունդների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել