ԱՄՆ Ինդիանա նահանգում օգտագործված հագուստի խանութի աշխատակիցը բաճկոնի գրպանից յոթ հազար դոլար է գտել և կարողացել է գտնել կանխիկի սեփականատիրոջը, հայտնում է UPI-ն:

Ջենիֆեր Քայմսը պատմել է, որ վերջերս խանութ հանձնված բաճկոնը զննելիս նկատել է, որ գրպանում ինչ-որ բան կա: Նա ձեռքը մտցրել է հագուստի գրպանը և փողի փաթեթ հանել: Քայմսը մի պահ շփոթվելուց հետո կատարվածի մասին տեղյակ է պահել խանութի սեփականատիրոջը:

Քայմսը շեշտել է, որ սեքնդ-հենդ հանձնվող հագուստի գրպաններում երբեմն մաստակ, լուսանկարներ և գնումների ցուցակներ են լինում, բայց այդպիսի մեծ գումար նա առաջին անգամ էր գտել:

Քայմսի ղեկավարը՝ Թեմթ Ուենդլենդը, օգնել է նրան բաճկոնի նախկին տիրոջ ինքնությունը պարզելու և նրա հետ կապ հաստատելու հարցում՝ գումարը նրան վերադարձնելու նպատակով: Պարզվել է, որ բաճկոնի տերը մոռացել է, թե որտեղ է թաքցրել գումարը: Խանութի ներկայացուցիչների խոսքերով, նա աներևակայելի երախտապարտ էր:

Քայմսը հայտարարել է, որ երջանիկ է բարի գործ անելու փաստից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել