Panorama.am-ը գրում է.

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ  Սանասարյանի դեմ հարուցվածք քրեական գործը քննող  դատավոր Դավիթ Բալայանն այսօր նշանակված առաջին նիստում հայտարարեց հնարավոր ինքնաբացարկի այն հիմքերը, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ։

«Իմ կողմից ինքնաբացարկմ չի ներկայացվում, սակայն ես ցանկանում եմ կողմերին հայտնել մի քանի հանգամանքներ, որոնք առերևույթ կարող են դիտարկվել որպես ինքնաբացարկի հիմք։ Այդպիսի երեք հանգամանք կա, որոնց պաևագայում, ըստ իս, կարող է  կողմերի մոտ տպավորություն առաջանալ, որ ես կարող եմ անաչառ չլինել»,-ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բալայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել