Armsport.am-ը գրում է.

ՄՅՈՒ-ն ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Նորվիչի» հետ խաղին 3-1 հաշվով հաղթանակ տարավ:

Ինչպես թվիթերյան իր էջում հաղորդում է Sky Sports-ը՝ մանկունիանցիների առաջին գոլը, որը խփեց կիսապաշտպան Սկոթ Մաքթոմինայը, դարձավ 2000-րդը ԱՊԼ-ում: «Կարմիր սատանաներն» առաջին թիմը դարձան, որը հասավ այդ թվին:

Պրեմիեր լիգայում ՄՅՈՒ-ի առաջին գոլը խփել է Մարկ Հյուզը 1992 թվականի օգոստոսին: 500-րդը՝ Էնդի Քոուլը 1999-ի փետրվարին: 1000-րդը՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2005-ի հոկտեմբերին: 1500-րդը՝ Դիմիտար Բերբատովը 2011-ի դեկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել