Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին», մեկնաբանել է Լիգա 1-ի 11-րդ տուրի՝ «Մարսելի» դեմ խաղը (4-0), որի ժամանակ նա դուբլի հեղինակ է դարձել:

«Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել ու օգնել թիմին հաղթանակի հասնել: Ինձ բախտ է վիճակվել մեծագույն չեմպիոնների հետ խաղալ, բայց ՊՍԺ-ի այս կազմը լավագույնն է, որտեղ ես երբևէ խաղացել եմ: Ինձ գերազանց եմ զգում ու պատրաստ եմ հետագայում ևս գոլեր խփել»,- Իկարդիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Արգենտինացին ՊՍԺ էր տեղափոխվել «Ինտերից» ազատ գործակալի կարգավիճակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել