Ադրբեջանի բանակը լավն ա: Վերջին շրջանի զորավարժություններից ելնելով՝ կարելի է փաստել, որ իսրայելական մասնագետների ջանքերը բավականին լուրջ արդյունքներ են տալիս: Ադրբեջանական բանակը դարձել է գերմոբիլ: Նրանք կարողանում են լայնամասշտաբ գործողությունների մոբիլիզացվել մոտ 30-40 րոպեի ընթացքում:

30 տարի առաջ գուցե և օբյեկտիվ էր իրենց զինվորներին որպես ոչխար ներկայացնելը, բայց հիմա իրավիճակը ակնհայտորեն այդպիսին չէ, մինչդեռ մենք դեմոկրատիայի անվան տակ օտարերկրյա գործակալներին թույլ էինք տալիս կազմաքանդել մեր հասարակության հիմքերը, նրանք զրոյից մի նոր ազգություն էին ստեղծում: Ադրբեջանում բնակվող թալիշներն ու լեզգիները իրենց ադրբեջանցի են համարում: Այս գործում նույնպես շատ գործուն դեր է ունեցել Իսրայելը, մասնավորապես՝ Բրենդա Շաֆերի նման կադրերը:

Համարվում է, որ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը տապալվեց, քանի որ հարձակման նետված ուժերի ծավալը, իրենց զոհերի քանակն ու շփման գծի փոփոխությունն անհամաչափ են: Սակայն սա շատ կարճատես հայացք է: Այո՛, ավանդական պատերազմի կանոններով նրանք պարտվել են, սակայն հիբրիդային պատերազմի տեսանկյունից վերջիվերջո հաղթեցին: Ապրիլյան պատերազմը որպես դրոշակ օգտագործող գործակալական ցանցը ի վերջո կապիտուլյացիայի ենթարկեց Հայաստանը: Ընդ որում՝ հատկանշական է, որ այդ գործակալները նույն Բրենդա Շաֆերի հետ փաստացի համագործակցել են ԱՄՆ-ում: Եթե ավանդական պատերազմում ԱՄՆ-ն Ճապոնիային կապիտուլյացիայի ենթարկեց երկու ատոմային ռումբ ուղարկելով, Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում այդ ռումբերի դերը ստանձնեցին ահաբեկիչները, «Հայկական ժամանակը» և հարակից ցանցերը: Ատելության կուսակցությունը տապալեց պատերազմի կուսակցությանը:

Ու, ըստ ամենայնի, մոտ ապագայում այդ հիբրիդային կապիտուլյացիան նրանք կփորձեն վերածել ավանդական կապիտուլյացիայի: Մեր բազմաթիվ խնդիրներից կարևորագույնը արխայինությունն է: Հայրենասերները արխային էին, որ պետությունը կդիմանա, դրա համար պատշաճ գործողությունների չէին դիմում ահաբեկիչների դեմ, եկեղեցին արխային էր իր հոտի առումով և, ըստ այդմ, պատշաճ գործողությունների չէր դիմում աղանդավորների դեմ: Էդ արխայինությունը մեր գլխավոր թշնամին է: Նույնիսկ «Ադեկվադ»-ի համակիրների շարքերում եմ ես նկատում այդ արխայինությունը, նրանք լսում ու սատարում են մեզ, սակայն ակնհայտորեն չեն գիտակցում իրավիճակի լրջությունը:

Ժողովուրդ ջան, Թուրքիան ունի լավ նախագահ, որը այդ երկիրը դուրս է հանել ԱՄՆ-ի լծի տակից ու ավելի ինքնիշխան է, քան առնվազն վերջին 100 տարում: Ալիևները լավ աշխատանք են տարել իրենց երկրում, նրանք ունեն մարտունակ բանակ ու բնակչություն, որը պատերազմին շատ ավելի պատրաստ է, քան 30 տարի առաջ: Ինչ չէին կարում անեին 30 տարվա ընթացքում, վերջին մեկ ու կես տարում արեցին: ԱՄՆ-ն մատը մատին չի խփի: Ռուսաստանը, մեղմ ասած, այնքան էլ մոտիվացված չէ փրկել մի ժողովրդի, որը նրանց մեղադրում է, օրինակ, Հոկտեմբերի 27-ի մեջ: Փրկեն, որ ի՞նչ, որ մի հատ էլ թքենք դեմքների՞ն:

Ես որ ասում եմ՝ մարդա մի հատ խրամատ ճարեք, փորեք, ամենայն լրջությամբ եմ ասում: Երևանում այլևս անելիք չկա: Շատ քիչ ժամանակ է մնացել, եթե չլրջանանք, մեր էջը փակված է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել