Tert.am-ը գրում է.

Ժամանակն է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք  է իմանա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ով «Հոկտեմբերի 27»-ի 20-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին։

«Գումարած դրան Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը: Այդ ոճրագործությունը, եթե չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի»,-ասաց նա: 

«Ժամանակն է, որ ամեն մեկը ի բաժին մեղքը վերցնի, արտահայտվի»,- ավելացրեց նա, ապա անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման դիմումին, հարցադրում արեց, թե «Նաիրի Հունանյանը դուրս գա ի՞նչ անի»: 

«Քանի դեռ Հանրապետության երեք նախագահները այս կամ այն կերպ քաղաքական դաշտում դերակատարություն ունեն, լավ բան չսպասենք մեր երկրում»,- ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել