Hraparak.am-ը գրում է․

Վերջին օրերին ԱԱԾ աշխատակիցները համակ ուշադրությամբ սկսել են ուսումնասիրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրությունը և աշխատանքային գործունեությունը` սկսած ԵՊՀ Պատմության ֆակուլտետում ուսումնառությունով, վերջացրած Երևանի թիվ 54 ավագ դպրոցում որպես ուսուցիչ աշխատելու և զինվորական ծառայության մանրամասություններով:

Խնդիրն այն է, որ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանն է հավակնում ԱԱԾ տնօրենին` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու և այլ գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մատուցելով տարատեսակ ծառայություններ: Սակայն, լուրեր են շրջանառվում, որ մոտ ժամանակներս ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել Սուրեն Պապիկյանը, ով Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի և ամենաներկայանալի կադրերից մեկն է: Հավանաբար հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ԱԱԾ Միքայել Համբարձումյանի թևը փորփրում է Սուրեն Պապիկյանի անցյալի էջերը` հնարավոր կոմպրոմատներ գտնելու և մրցակցից ազատվելու համար:

ՀԳ. Իհարկե, այս նշանակումը հնարավոր է ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման օրենքի հետ կապված փոփոխությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել