ԱՄՆ-ում ձերբակալել են հանցագործի, որը գրեթե չորս տասնամյակ թաքնվում էր արդարադատությունից:

Ուոլտեր Ջեյմս Մեյսոնը հետախուզվում էր հարձակման համար, որը տեղի էր ունեցել 1980 թ.-ին ԱՄՆ Այդահո նահանգում: Այդ ժամանակ բարում, որտեղ նա ավազակային հարձակում էր կազմակերպել, տուժել էր երեք մարդ: Նա բութ առարկայով հարվածել էր մի կնոջ դեմքին, մյուսի ուսին հարվածել էր ատրճանակով, իսկ երրորդին սպանել էր՝ կրակելով գլխին:

Այդ ժամանակ Մեյսոնը 47 տարեկան էր; Նա գործի հիմնական կասկածյալն էր: Սակայն, չնայած այն բանին, որ նրա որոնումներով զբաղվում էին ՀԴԲ-ն, շրջանի շերիֆը և Այդահոյի ձկնաբուծության և որսորդության վարչությունը, մարդասպանը կարողացել էր փախչել հանցանքի վայրից և նրան ոչ ոք այլևս չէր տեսել: Մինչև այս ամիս:

Այդ ավազակային հարձակումից 39 տարի անց Մեյսոնին գտել են Տեխասի նահանգում: Նա ներկայացել է որպես Ուոլտեր Ջեյմս Էլիսոն, բայց նրա ինքնությունը հաջողվել է հաստատել մատնահետքերի միջոցով, գրում է Post Register-ը: Տղամարդը, որն արդեն 86 տարեկան է, իրեն մեղավոր չի ճանաչել: Այժմ հանցագործին տեղափոխել են Այդահո նահանգ, որտեղ նա կկանգնի դատարանի առաջ՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել