Վոլֆհանգ Ամադեուս Մոցարտի ամենահայտնի ստեղծագործություններից «Փոքրիկ գիշերային սերենադ»-ը, որը գրվել է 1787-ին՝ 5 մասով, այժմ լիովին վերականգնված է։ Բրիտանացի կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ Դեբի Ուայզմանը լրացրել է ստեղծագործությունը՝ գրելով դրա 2-րդ՝ բացակայող հատվածը, հաղորդում է Classic FM-ը։

«Մենք գիտենք, որ Շուբերտի «Անավարտ սիմֆոնիան» կամ Մոցարտի «Ռեքվիեմը» հեղինակներն ավարտին չեն հասցրել, բայց ինձ համար անակնկալ էր, երբ իմացա, որ ամբողջ աշխարհին հայտնի և շատ հանրահայտ «Փոքրիկ գիշերային սերենադը» ևս ավելի է, քան այն սովորաբար կատարում են։ Ես որոշեցի երաժշտական պատասխան տալ, երբ առաջին անգամ լսեցի այդ լուրը»,-ասել է Ուայզմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել