Մադրիդի բնակարաններից մեկում ոստիկանները 78-ամյա կնոջ մումիֆիկցված մարմին են հայտնաբերել, որը մահացել է առնվազն 15 տարի առաջ, հաղորդում է The Local-ը։

Հարևանների խոսքով՝ վերջին անգամ նրանք Իսաբել Ռիվերային ողջ են տեսել 2004-ի սեպտեմբերին։ Մի քանի տարի առաջ նրանք ոստիկանությանը բողոքել են կնոջ բնակարանի «ուժեղ հոտից», սակայն ոչ ոք չի արձագանքել։

Այս շաբաթ հրշեջ-փրկարարին հաջողվել է բնակարան ներթափանցել և լոգարանում հայտնաբերել կնոջ մարմինը։ Ենթադրաբար խոնավության պատճառով մարմինը ոչ թե քայքայվել է, այլ մումիֆիկացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել