«Միսս Ուկրաինա-2019» գեղեցկության մրցույթի հաղթող Մարգարիտա Պաշան արտասովոր պատասխան է տվել Ղրիմի պատկանելիության մասին հարցին, գրում է Strana.ua-ն:

«Ես կարծում եմ, որ Ղրիմը բոլորինն է: Երկիր մոլորակի ամբողջ տարածքը, ամբողջ մոլորակը պատկանում է մեզ բոլորիս»,- հայտարարել է Պաշան:

Նա նաև պատմել է, որ իր քույրն ապրում է Թեոդոսիայում, և ինքը մանուկ հասակում հաճախ է հանգիստն անցկացրել թերակղզում:

Որոշ ժամանակ առաջ Պաշան սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ հրաժարվել էր ուկրաիներենով հարցազրույց տալ հաղորդումներից մեկին: Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ սիրում է իր երկիրը:

Դեկտեմբերին Մարգարիտա Պաշան կմեկնի Լոնդոն, որտեղ Ուկրաինան կներկայացնի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել