Panorama.am-ը գրում է.

Լոռու մարզում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի  առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը հայտնեց, որ թեև նրա մոտ բացասական դինամիկա չկա, բայց վիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր։

Նրա խոսքով՝ այրվել է հրշեջի մարմնի մակերեսի 40%-ը՝ գլուխ, ստորին և վերին վերջույթներ, և վերին շնչուղիների՝ 10%-ը:

«Նա  ունի խորը՝  3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ, և հետագա խնդիրներից խուսափելու համար այսօր լամպասային կտրվածքներ ենք արել։ Ամեն ինչ արվում է երիտասարդի վիճակը կայունացնելու համար»,- ասաց Կարինե Բաբայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել