Ասոլա-Ֆատեհպուր Բերին հնդկական հայտնի գյուղ է, որտեղ ապրում են միայն մարզված տղամարդիկ, ու այլ բնակիչների մուտքն այստեղ ուղղակի արգելված է։ Գյուղը հայտնի է նրանով, որ այստեղ հավաքվել են բոլոր այն տղամարդիկ, ովքեր ուզում են ավելի շատ ժամանակ տրամադրել բոդիբիլդինգին և դառնալ առավելագույնս մարզված։ 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հնդկաստանում հաճախ այն ընկերությունները, բարերն ու սրճարանները, որոնք փնտրում էին դռնապան, չէին կարողանում ուղղակի գտնել համապատասխան պատրաստում անցած տղամարդկանց կամ շատ դժվարությամբ էին գտնում։ Արդյունքում որոշվեց ստեղծել գյուղ, որը կզբաղվի այդպիսի տղամարդկանց պատրաստմամբ։ Այստեղ կարելի է գտնել փոքր տղայից մինչև հասուն տղամարդու, ովքեր եկել են իրենց մարմինը մարզելու ու հետո համապատասխան աշխատանք գտնելու համար։ 

Այստեղ պարտադիր է առավոտյան՝ 2 ու երեկոյան 2 ժամ մարզվելը։ Կան հնդիկներ, որ այստեղ մարզվում են շուրջ 4-5 ժամ հավելյալ ու մասնակցում անգամ տարատեսակ մրցումների։ Գյուղում նոր մկանի ձեռքբերումը համարվում է ամենակարևոր խնդիրներից մեկը։ 

Հայտնի բարերն ու սրճարանները սովոր են հենց այստեղ գտնել իրենց դռնապաններին ու թիկնապահներին։ Սա է պատճառը, որ գյուղում բնակվող յուրաքանչյուր տղամարդ վստահ է, որ ինքն առանց աշխատանքի չի մնա։ Առաջարկում ենք ծանոթանալ լուսանկարների, որոնք ցույց են տալիս գյուղի առօրյան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել