«Իմ քայլի» պատգամավոր, խելքի-մտքի տիտան, ես կասեի՝ Ատելության կուսակցության գրագիտության էտալոն Նիկոլայ Բաղդասարյանն էսօր «միտք է հայտնել», որ, ի տարբերություն նախորդի, այս հարցազրույցում Թովմասյանի խոսքում «վախի զգացում է տեսնում»:

Փաստորեն, սույն քայլող ինտելեկտն էկրանի մյուս կողմից է որոշում՝ մարդը վախեցա՞ծ է, թե՞ ոչ: Կաշպիրովսկին իր գործը վատ չի արել ժամանակին, երբ հեռուստաէկրանից ապուշացնում էր մի ահռելի զանգվածի... Բայց հարց է, չէ՞, առաջանում. ի՞նչ կաներ պարոն ինտելեկտը, եթե իր վրա միացնեին 10 տոկոսն այն քաղաքական ահաբեկչության ու բռնաճնշումների, որ կիրառվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ: Հարցը թող դեռ օդում կախված մնա, որովհետև ապրելու ենք ու շատ մոտ ապագայում տեսնելու ենք, թե ինքն իրականում ի՞նչ տղամարդկային որակների, ի՞նչ «դուխի տեր» տղա է կյանքում ու քաղաքական պրոցեսում, քանի՞ օր է դիմանալու պրեսինգին, որ անխուսափելիորեն վրա է հասնելու:

Դեռ կտեսնենք՝ պամպերսի կարիք ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Մասնագիտականի մասին չեմ խոսում, իմաստ չկա: Ինչպես ասում են, իսկ կուզեի՞ր՝ մազերիդ տեղը ռեհան աճեր, բայց Հրայրի ինտելեկտի կեսն ունենայիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել