Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովի նկատմամբ տեսանյութի հրապարակումից հետո, որում նա դաժան է վերաբերվում խարդախության համար կասկածվողների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է tvrain.ru կայքը:

Նշվում է, որ Իսլամ Կադիրովը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականն է:

«Գրոզնիյ» հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկեր է օգտագործում կնոջ նկատմամբ, սպառնում է հաշիվներ մաքրելով և կեղծ մեղադրանքներով: Այդ ձևով, ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, Կադիրովը «ցանկանում էր հասնել խարդախության համար կասկածվողների խոստովանությանը»: Բացի դրանից՝ հարկեր վճարելուց խուսափողների դեմ արշավի ժամանակ Կադիրովի թիկնապահները կոտրել են մի տղամարդու ձեռքերը, որը համարձակվել էր պատասխանել քաղաքապետի կոպտությանը:

Չեչնիայի նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քերիմովը հայտարարել է, որ Իսլամ Կադիրովը քաղաքապետի պաշտոնում «շատ լավ բաներ է արել», սակայն երբ հայտնի է դարձել, որ Իսլամը նույնիսկ լավ նպատակների հասնելու համար անընդունելի միջոցներ է կիրառել, նախագահ Ռամզան Կադիրովը հեռացրել է նրան զբաղեցրած պաշտոնից:

32-ամյա Կադիրովը Գրոզնիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2015 թվականներին, որից հետո նշանակվել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:

Տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել