Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է:

Օրինակ՝ հոկտեմբերի 15-ին նա ելույթ է ունեցոլ Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ձեր կարծիքով՝ իր ծավալուն ելույթում Հայաստանի խորհրդարանի խոսնակը քանի՞ անգամ է անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Երեկ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Հիմա՝ հարցս: Այդ բարձր ամբիոնից քանի՞ անգամ է պարոն Միրզոյանը անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Դրա փոխարեն, օգտագործելով ընձեռված հնարավորությունը, ԱԺ խոսնակը առատորեն ջրել է սեփական քաղաքական թիմի նեղ ու ճղճիմ ներքաղաքական օրակարգը: Հերթական հեքիաթներն է պատմել «Հայաստանի հեղափոխության» մասին, թյուրիմացության մեջ գցել միջազգային գործընկերներին Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների հարցով:

Դե, Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պիտի սովորի: Եթե երկրի վարչապետը, Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է նախորդ ռեժիմին, ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիոկոլի քմահաճույքով ձևավորված և քաղաքական առումով իր քթից թռած Ազգային ժողովից:

Ի դեպ, Արցախի հարցին անդրադարձը համառորեն բացակայում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Նիկոլի հետ քաղաքական առևտրի արդյունքում ստացած մասնագիտական թյուրիմացության միջազգային ելույթներում:

Հ.Գ. Երկու օր առաջ էլ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխան էր։ Հարցերի համար գրանցվել էր 48 պատգամավոր, իսկ դահլիճում ներկա էր նաև արտգործնախարարաը: Հիմա՝ հարց: Ձեր կարծիքով՝ քանի՞ անգամ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց դեպուտատների հարցերին:

Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել