Պատկերացրեք այսպիսի վիճակ. Նյու Դելի, կառավարության նիստ:

Պաշտոնյան հայտարարում է. «Մենք պետք է հարց տանք՝ ո՞ւմ համար ենք էս երկիրը ուզում՝ հայերի՞, ադրբեջանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»:

Պատկերացրեցի՞ք: Ես էլ` ոչ, որովհետև ուղիղ մեկ ամիս առաջ` հենց այս օրը, Հայաստանի վարչապետը Հնդկաստանի վարչապետին լրիվ ուրիշ բան էր ասում:

Մի քանի բան էլ ֆիքսեմ:

1. Հայաստանում պակիստանցիներ չկան: Չենք կարող իրենց համար երկիր «ուզել»: Իրենք մեզ թշնամի են համարում:

2. Հնդիկներն ու պակիստանցիներն իրար վերաբերվում են ինչպես հայերն ու ադրբեջանցիները՝ միմյանց: Այսինքն՝ համեմատությունն ինքնին ոչ միայն վիրավորական է, որովհետև ռասիստական է, այլև նույն հարթության վրա է դնում թշնամիներին, որոնցից մեկը մեզ էլ է թշնամի:

Հիմա կա՛մ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կա՛մ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կա՛մ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել